Սմարթֆոնները կլիցքավորվեն փոքրիկ էլեկտրական հողմաղացների շնորհիվ (տեսանյութ)

08:45 • 28.01.14

 Ամերիկյան Արլինգտոն քաղաքում գտնվող Տեխասի համալսարանի գիտնականներն ստեղծել են այնքան փոքրիկ էլեկտրական հողմաղացներ, որոնցից միանգամից 10–ը հնարավոր է պահել ձեռքի մեջ: Այս մասին հաղորդում է РБК-ն:


Այս փոքրիկ սարքերը հնարավոր է օգտագործել որպես շարժական լիցքավորման սարք: Եթե դրանք ամրացվեն հեռախոսի ետնամասին և հանվեն պատուհանից դուրս, սմարթֆոնը կսկսի անմիջապես էներգիա ստանալ: Փոքրիկ հողմաղացները բավականին փխրուն են երևում, սակայն դրանց հիմքում ընկած նիկելային բաղադրիչների շնորհիվ կարող են դիմանալ բավական ուժեղ քամուն:


Ըստ հեղինակների՝ սարքը կարող է օգտագործվել միկրոռոբոտներ և արդյունավետ արևային մարտկոցներ ստեղծելիս:


Թայվանյան WinMEMS ընկերությունն արդեն գնել է այս ապրանքի կոմերցիոնալիզացման իրավունքը: Բացի այդ՝ լուրեր կան, որ սկսվել են աշխատանքները հատուկ ծրագրերի վրա:

 

Սմարթֆոնները կլիցքավորվեն փոքրիկ էլեկտրական հողմաղացների շնորհիվ (տեսանյութ)