Աշխարհում ռեկորդային թվով սմարթֆոն է վաճառվել
Աշխարհում սմարթֆոնների վաճառքը շուկայի պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 միլիարդը, հայտնում է «Վեդոմոստին»` վկայակոչելով IDC-ի վերլուծաբանների զեկույցը:
2013-ին ամբողջ աշխարհում վաճառվել է 1,0042 սմարթֆոն, ինչը 38,4% տոկոսով ավելի է 2012-ին վաճառվածից: 2011-ի դրությամբ այդ թիվը 494,4 մլն էր: 2 տարում թիվը կրկնապատկվել է:
Մասնագետներն արձանագրել են, որ շուկան աճում է բյուջետային սարքերի շնորհիվ, կոնկրետ Apple-ի բաժինը շուկայում նվազում է` չնայած գրանցված 12,9% վաճառքի աճին:
Առաջվա պես շուկայի առաջատար է Samsung-ը, որի բաժինը շուկայում ավելացել է ու կազմել 31,3%՝ 2012-ի 30,3%-ի դիմաց: 2013-ին ընկերությունը 313,9 մլն սմարթֆոն է վաճառել:










