Tesla-ն ԱՄՆ-ի մի ափից մյուսն էլեկտրական լիցքավորման կայանների ցանց է կառուցել

15:43 • 28.01.14

Էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերությունն ավարտին է հասցրել ԱՄՆ-ի մի ափից մյուս ափը ձգվող էլեկտրական լիցքավորման կայանների կառուցման աշխատանքները, ինչը նշանակում է, որ այժմ վարորդները կկարողանան առանց անհանգստանալու Tesla Model S մեքենան վարել Լոս Անջելեսից մինչև Նյու Յորք։

 

Ինչպես նշում է techcrunch.com կայքը, առավել հետաքրքրական է այն փաստը, որ նորակառույց լիցքավորման կայաններում վարորդները հնարավորություն կունենան անվճար լիցքավորել իրենց էլեկտրական մեքենաները։

 

Մեքենան ամբողջությամբ լիցքավորելու համար անհրաժեշտ է 75 րոպե։ Ընդհանուր առմամբ, Լոս Անջելեսից մինչև Նյու Յորք Tesla-ն կառուցել է 85 այդպիսի կայան։

 

Tesla-ն ԱՄՆ-ի մի ափից մյուսն էլեկտրական լիցքավորման կայանների ցանց է կառուցել