Դիզայներական կահույք, որը փոխարինում է տաք սվիտերին (լուսանկարներ)
Նրանց համար, ովքեր հոգնել են տաքանալու և ընթերցելու համար նույն վայրում հավաքել բազկաթոռը, տաք ծածկոցն ու սվիտերը, ստեղծվել է Blancket Chair յուրահատուկ կահույքը։

Ինչպես նշում է rbc.ru կայքը, նորույթն իրենից ներկայացնում է բազկաթոռ-ծածկոց, որը հիանալիորեն փոխարինում է տաք սվիտերին։ Այն անգամ գրպաններ ունի, որոնց մեջ կարելի է դնել սիրելի ամսագրերն ու թերթերը։

Դիզայներական կահույքի հեղինակն է լեհ Ագի Բրոշտեկը, ում կարծիքով՝ տեխնիկական առաջընթացի շնորհիվ շուտով հնարավոր կլինի փոխարինել նաև բրդե գուլպաներն ու տաք թեյը։












