Google և Lego ընկերությունները միավորել են իրենց ջանքերը առցանց կոնստրուկտոր ստեղծելու համար (տեսանյութ)

22:55 • 29.01.14

Google և Lego ընկերությունները միավորել են իրենց ջանքերը՝ Build With Chrome առցանց-կոնստրուկտոր պատրաստելու համար: Ծրագիրը ավստրալացի ծրագրավորողների կողմից ստեղծվել էր դեռևս 2012 թվականին, իսկ այժմ այն հասանելի է դարձել ավելի մեծաթիվ լսարանին: Այս մասին գրում է Adme.ru-ն:




Ծրագիրն առաջարկում է օգտվել Lego-ի տարբեր աղյուսներից և հետագա շինությունների համար նախատեսված հիմքից: Ներկայացված պայմաններն առաջին հերթին՝ ստեղծվել են շենքեր կառուցելու համար, սակայն համակարգում միշտ տեղ կլինի նորարարության համար: Պատրաստի աշխատանքով հնարավոր է կիսվել Google+-ի և Google Maps-ի միջոցով:
 

Google և Lego ընկերությունները միավորել են իրենց ջանքերը առցանց կոնստրուկտոր ստեղծելու համար (տեսանյութ)