Անգլուհին նախկին ամուսնուց 10 մլն դոլար է պահանջել աղախին աշխատելու առաջարկի համար

22:57 • 30.01.14

Լոնդոնի դատարանը պարտավորեցրել է միլիոնատեր տղամարդուն՝ ունեցվածքի կեսը վճարել կնոջը, ով վերջինիս դեմ հայց է ներկայացրել դատարան, երբ ամուսինն առաջարկել է նրան՝ դառնալ իր աղախինը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Газета.ru-ին:


Միլիոնատերը (20 մլն դոլար) իր կնոջից բաժանվել է 1990-ական թվականներին, սակայն երկուսն էլ հավաստիացրել են, որ սկզբնական շրջանում դա չի խանգարել նրանց՝ ապրել միասին:


Ամեն ինչ փոխվել է, երբ միլիոնատերը տուն է բերել իր սիրուհուն՝ 12-ամյա դստեր հետ միասին, իսկ նախկին կնոջն առաջարկել է սեփական տանն աղախին աշխատել:


Նախկին ամուսինն ասել է, որ եթե կինը դատարան դիմի, ինքը հացադուլ կհայտարարի կամ ինքնասպան կլինի, սակայն դա չի կանգնեցրել նրա կնոջը:


Դատարանը բավարարել է կնոջ հայցը: