Bank of Cyprus-ը փետրվարի 3-ին 900 մլն եվրո գումար կսառեցնի

21:05 • 30.01.14

Կիպրոսի Bank of Cyprus բանկի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել 900 մլն եվրոյի ավանդների մասնակի սառեցման մասին: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, փետրվարի 3-ից այդ միջոցները հասանելի կլինեն ներդրողներին:

 

Աղբյուրի տվյալներով` ավանդների սառեցումը նախաձեռնել է բանկի տնօրենների խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Ստրաժալովսկին:

 

Bank of Cyprus բանկի ներդրողների ակտիվներն անցյալ տարվա գարնանը սառեցվել էին եվրախմբի ծրագրի համաձայն` Կիպրոսի բանկային սեկտորի փրկության շրջանակներում: 2013-ի հուլիսի վերջին Կիպրոսի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել ներդրողներին 100 հազար եվրոյի գումար վերադարձնելու մասին: Միջոցների մնացած հատվածը կառավարման համակարգը վերածել է բաժնետոմսերի: