Կալիֆորնիայում ուսուցիչն իր տանը մոտ 400 օձ է պահել
Կալիֆորնիայում ձերբակալել են դպրոցի ուսուցչին, երբ նրա տանը հայտնաբերել են մոտ 400 օձ: Ինչպես հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով AP-ին, կենդանիների կեսից ավելին սատկած եղել: 53-ամյա դասախոս Ուիլյամ Բաչմենը կասկածվում է կենդանիների դեմ դաժան վերաբերմունքի մեջ:
Բացի օձերից՝ ուսուցչի տանը հայտնաբերվել են նաև մկներ և առնետներ: Կրծողներն ապրում էին պլաստիկե արկղերում, որտեղ նրանք ուտում էին միմյանց:
Ոստիկանությունը Բաչմենի տան վրա ուշադրություն է դարձրել հարևանների բողոքից հետո: Սկզբում ուսուցչի մոտ են եկել կենդանիների վերահսկողության ծառայության աշխատակիցները, սակայն տանտերը հրաժարվել է նրանց տուն թողնել: Դրանից հետո ոստիկանությանը թույլատրվել է խուզարկել տունը:










