Նիգերիայի բնակչուհին տնից դուրս է արել իր միասեռական կատվին

23:33 • 30.01.14

Նիգերիայի Լաֆիա քաղաքի բանկչուհին դուրս է արել տնից սեփական կատվին՝ նրան համարելով միասեռական: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Metro թերթին:


Բուլլ անունաով որձ կատվի պահվածքն անբնական և բնության օրենքներին հակասող է համարել նրա տիրուհին, ինչն էլ ստիպել է վերջինիս՝ բաժանվել ընտանի կենդանուց:


Կինը նշել է, որ Բիլլը ապրել է իր տանը 7 տարի, և այդ ընթացքում ինքը երբեք իր կատվին էգ կատուների հետ չի տեսել: Բուլլին հետաքրքրել են բացառապես որձ կատուները:


Գիտնականները գտնում են, որ կենդանիները կարող են միասեռական լինել. միասեռական զույգ կարող են կազմել, օրինակ, թռչուններն ու կաթնասունները: