Անգրագետ մեծահասակների մեծամասնությունն ապրում է Հնդկաստանում. զեկույց
Անգրագետ մեծահասակ մարդկանց մեծամասնությունն ապրում է Հնդկաստանում, նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն բոլորի համար» գլոբալ մոնիթորինգային զեկույցում (Education For All Global Monitoring Report (GMR), հայտնում է РИА Новости-ն։
Զեկույցից հետևում է, որ Հնդկաստանում նման բնակիչների թիվը 287 մլն է, այսինքն՝ աշխարհի բոլոր անգրագետ մարդկանց ընդհանուր թվի 37%-ը։
Թեև երկրում գրագետ մարդկանց թիվն աճել է՝ 48%-ից (1991թ.) հասնելով 63%-ի (2006թ.), «բնակչության թվի աճը խոչընդոտել է այդ հաջողություններին, և անգրագետ մեծահասակների թիվը չի փոփոխվել»։
Զեկույցի հեղինակները Հնդկաստանը ներառել են այն 21 երկրների ցուցակում, որոնք բախվել են կրթական ճգնաժամին։ Այդ պետություններում (Հնդկաստան, Պակիստան, Մարոկկո, Մավրիտանիա և Աֆրիկայի երկրներ) երեխաների ընդհանուր թվի կեսից քիչը տարրական կրթություն է ստանում։










