Կանանց ինտուիցիան միֆ է. հետազոտություն

13:56 • 30.01.14

Հերթֆորդի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ կանանց ինտուիցիան, որին ըստ տարածված մոտեցման դիմում են կանայք, ոչ ավելին է, քան միֆ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

 

Բրիտանացի գիտնականները դա հաստատել են` հետազոտություն անցկացնելով 15 հազար կանանց և տղամարդկանց մասնակցությամբ: Գիտափորձից առաջ մասնակիցների մեծ մասը հայտարարել էր, թե օժտված է ուժեղ ինտուիցիայով:

 

Գիտափորձի ընթացքում այդ մարդկանց առաջարկվել է նայել ծիծաղող մարդկանց լուսանկարներ և որոշել` ով է անկեղծ ծիծաղում, իսկ ով ձև անում:

 

Փորձի արդյունքում պարզվել է, որ թույլ և ուժեղ սեռերի ներկայացուցիչների միջև մեծ տարբերություն չկա: Ճիշտ են պատասխանել գրեթե հավասար թվով կանայք և տղամարդիկ, ինչը նշանակում է, որ երկու սեռերն էլ օժտված են միևնույն ինտուիցիայով: Ճիշտ է, գիտնականներն այդ երևույթը ոչ թե ինտուիցիա, այլ կյանքի փորձ են կոչում, որի շնորհիվ մարդը վերլուծելու և համապատասխան եզրակացություններ անելու ունակություն է ձեռք բերում:
 

Կանանց ինտուիցիան միֆ է. հետազոտություն