Մութ էներգիային կհետևեն գերսառեցված տեսախցիկներով
Ֆերմի լաբորատորիայի գիտնականներն սկսել են մութ էներգիայի հետքերի որոնման համար նախատեսված հեռադիտակի խցիկի պատրաստման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն:
Դետեկտորները տեղադրվել են աշխատանքի համար նախատեսված հեռադիտակի վրա, որոնք, ի տարբերություն ավանդական CCD սենսորների, կաշխատեն ֆիզիկական այլ սկզբունքներով:
Նոր տեսախցիկը կպատրաստվի նոր տեսակի սենսորային տարրերի և կինետիկ ինդուկցիայի միկրոալիքային դետեկտորների (MKID) հիման վրա:
Խցիկ մուտք գործած ֆոտոնները ոչնչացնում են գերհաղորդիչ սենսորի նյութական ցուցիչներում առկա կուպերյան զույգերը:
Ի տարբերություն CCD սենսորների, որոնց աշխատանքը պահանջում է պրիզմայական զտիչների առկայություն, MKID-ի դետեկտորներում ֆոտոնի էներգիան չափվում է ուղղակիորեն:
Այդ առավելությունը նրանց դարձնում է ավելի զգայուն և արտանետումների սպեկտորի մասին ավելի լայն ինֆորմացիա է տալիս:
MKID-ի դետեկտորները ստեղծել են Կալիֆորնիայի համալսարանում՝ 2003թ.-ին:
Մի շարք հետազոտական կենտրոնների գիտնականներ մինչ այսոր փորձում են MKID-ի հիման վրա հեռադիտակի «իդեալական» խցիկներ ստեղծել:
Աստղադիտական դիտարկումների տեսակետից MKID դետեկտորները միայն մի թերություն ունեն՝ 0,3 կելվինի ցուցանիշից ոչ պակս գերսառեցում են պահանջում:










