ՆԱՍԱ-ի Curiosity-ից ստացված պատկերում կոնանման օբյեկտ են նկատել, որը ՉԹՕ է հիշեցնում (լուսանկար, տեսանյութ)
Մարս մոլորակն ուսումնասիրող Curiosity մարսագնացից ստացված լուսանկարում արտառոց երկնային մարմին է նկատվել, որն, ըստ ՉԹՕ-ներ ուսումնասիրողների, հենց չբացահայտված թռչող օբյեկտ կարող է լինել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ մարսագնացի կողմից արված լուսանկարում երևում է մարսիական երկնքում թռչող օբյեկտի թողած հետքը:
ՉԹՕ-ներ ուսումնասիրող Streetcap1-ի կողմից ներկայացված տեսանյութում կիրառվել է ՆԱՍԱ-ի սերվերում պահված պատկերը:











