Օբաման գովել է Apple-ին՝ երկրի լուսավոր ապագայի հարցում ներդրում ունենալու համար
Կոնգրեսին ուղղված իր վերջին զեկույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է Apple ընկերությանը որպես ConnectED նախագծի մասնակից։ Համաձայն այդ նախաձեռնության պայմանների՝ ամերիկյան դպրոցների աշակերտներին որոշվել է ապահովել անվճար բարձր արագությամբ ինտերնետ կապով։ Նախագիծը պետք է ներառի երկրի բոլոր աշակերտների մոտ 99%-ը, գրում է iphones.ru-ն։
«Մենք հպարտ ենք այս պատմական նախաձեռնության շրջանակում նախագահ Օբամային միանալու հնարավորությամբ։ Apple-ը կրթական համակարգի հետ աշխատելու մեծ փորձ ունի, և մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ MacBook համակարգիչների, iPad-ի մատակարարմամբ, ինչպես նաև պատրաստ ենք տրամադրել մեր լավագույն խորհրդատուներին՝ ConnectED նախագծին աջակցելու համար։ Մենք անհամբերությամբ սպասում ենք համագործակցության նոր մանրամասների Սպիտակ տան կողմից»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։
ԱՄՆ-ում կրթության իրավիճակի համատեքստում նախագահը հատուկ ընդգծել է այնպիսի տեխնոլոգիական հսկաների և պրովայդերների, ինչպիսին են Apple, Microsoft, Sprint և Verizon, որոնք մեծ դեր են կատարում աշակերտներին ինտերնետ կապով ապահովելու համար։










