Porsche-ի երբևէ ստեղծած առաջին մեքենան՝ էլեկտրական կաբրիոլետը, գաղտնազերծվել է 112 տարի անց (լուսանկար)
Porsche ընկերության հիմնադիր Ֆերդինանդ Պորշեի ձեռքով հավաքված մեքենան ավելի քան մեկ դար շարունակ անշարժ է մնացել պահեստում:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը՝ առաջին հայացքից այն ավելի շատ ձիաքարշ կառքի տեսք ունի, քան մեքենայի, սակայն 19-րդ դարում կառուցված Porsche-ի առաջին մեքենան հենց այս տեսքն է ունեցել:
Չորստեղանի մեքենան, որի պաշտոնական անվանումն է՝ Egger-Lohner electric vehicle, C.2 Phaeton model, կառուցվել է Ֆերդինանդ Պորշեի ձեռքով՝ 1898-ին, և, ըստ ընկերության տվյալների, այն ոչ ոք չի վարել 1902-ին պահեստում կայանվելուց ի վեր:
1350 կգ կշռող մեքենան, որ հայտնի է նաև P1 անունով, ըստ էության, աշխատում էր մարտկոցով, որի շնորհիվ անցնում էր 80 կմ տարածություն կամ գործարկվում էր 3-6 ժամ: 3 ձիաուժ հզորությամբ աշխատող P1-ը կարող էր զարգացնել մինչև 35 կմ/ժամ արագույթուն:










