Ռուսաստանի 19 տարածաշրջաններում անբարենպաստ եղանակի պատճառով հատուկ պատրասվածության ռեժիմ է հայտարարվել

20:09 • 30.01.14

Ռուսաստանում անբարենպաստ եղանակի պատճառով հատուկ պատրասվածության ռեժիմ է հայտարարվել: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:

 

«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ մենք ռուսական ահազանգման համակարգի, կառավարական զորքերի և արտակարգ իրավիճակներով զբաղվող (ՌԱԻՆ) գրասենյակի հետ համատեղ ՌԴ 19 շրջաններում հատուկ պատրաստվածության ռեժիմ ենք սահմանել»,- հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը:

 

Նա նաև հայտնել է, որ հատուկ հսկողության տակ կգտնվեն հասարակության անվտանգության հետ կապված խնդիրներին առնչվող միջոցառումները, ինչպես նաև՝ հասարակական շինությունների կայուն գործունեությունն ապահովող ենթակառուցվածքները:

 

Պուչկովը նաև նշել է, որ որոշ շրջանների համար եղանակային կանխատեսումներն անբարենպաստ են մնում։