Իսպանական գնացքներում «սև արկղեր» և GPS նավիգացիոն համակարգ կտեղադրեն

20:47 • 30.01.14

Իսպանական գնացքները կհամալրվեն «սև արկղերով» և GPS նավիգացիոն համակարգով, որը մեքենավարին կզգուշացնի արագության գերազանցման մասին:


Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ Իսպանիան կդառնա Եվրոպայում առաջին երկիրը, որը կներմուծի տվյալ նորարարությունը: Այս մասին հայտարարել է Իսպանիայի զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքների նախարար Անա Պաստորը:


Նախարարների խորհուրդը որոշում է կայացրել երկաթուղային ճանապարհների անվտանգության բարձրացմանն ուղված համալիր միջոցառումներ իրականացնել անցյալ տարվա ամռանը գնացքի՝ Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում տեղի ունեցած վթարից հետո:


Մեքենավարի խցիկում GPS համակարգից բացի կտեղադրվեն նաև հատուկ սև արկղերի նման սարքավորումներ, որոնք կձայնագրեն և կտեսագրեն այն ամենը, ինչ տեղի կունենա ճանապարհին։
 

Իսպանական գնացքներում «սև արկղեր» և GPS նավիգացիոն համակարգ կտեղադրեն