Ուկրաինայում բողոքի ակցիաների ընթացքում 140 մարդ է կալանավորվել

19:04 • 30.01.14

Ուկրաինայում բողոքի ակցիաների ընթացքում վերջին օրերին 234 մարդ է ձերբակալվել, որոնցից 140-ը կալանավորվել է: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տրամադրել է երկրի դատախազությունը:


Ներկա պահին հաղորդվող պաշտոնական տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը 4-ն է, այդ թվում՝ օրինապահ մարմինների աշխատակիցներ: Ցույցերի հետևանքով տուժել է ավելի քան 500 մարդ, 253-ը՝ օրինապահներ:
Ավելի վաղ Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում ձերբակալվածների ցուցակ էր ներկայացրել ընդդիմությունը: Ընդդիմության որոշ աջակիցների հայտարարել էին անհետ կորած:


Նախկինում ուկրաինական ԶԼՄ-ները, հղում կատարելով ՆԳՆ ներքին զորքերի վարչությանը, հաղորդում էին, որ 2013-ի նոյեմբերից մինչև 2014-ի հունվարը բախումների հետևանքով տուժել է ներքին զորքերի առնվազն՝ 300 զինվոր: Տուժած օրինապահների ընդհանուր թիվն այս ժամանակահատվածում կազմել է ավելի քան 600 մարդ: