Ցուցարարները 1 միլիոն գրիվնիի վնաս են հասցրել Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության շենքին

20:43 • 30.01.14

«Եվրամայդանի» ակտիվիստները վնասել են Ուկրաինայի ագրարային քաղաքականության և սննդի նախարարության ունեցվածքը, իսկ վնասի չափը կազմում է 1 միլիոն գրիվնի: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով գերատեսչության մամլո ծառայությանը:


Նախարարի տեղակալ Ալեքսանդր Սենյան հայտարարել է, որ ցուցարարներն իրենց հետևից թողել են կոտրված լուսամուտներ, կահույք, ինչպես նաև՝ բավականին մեծ քանակությամբ աղբ և ցեխ:


Նշվում է, որ վնասի վերջնական չափը կհաշվի համապատասխան հանձնաժողովը, որն աշխատում է գերատեսչությունում: Ըստ նախարարության՝ վնասվել են նաև սերվերները և ծրագրային ապահովումները, որոնք նախատեսված էին աշխատավարձեր և կրթաթոշակներ տալու համար:


Նախարարության շենը գտնում է Կիևի կենտրոնում գտնվող Կրեշչատիկ փողոցում: Հունվարի 24-ին ցուցարարները գրավել էին շենքը, որն ազատել էին հունվարի 29–ին: