Dolce&Gabbana-ն ներկայացրել է կանանց համար ստեղծված ժամացույցների իր հավաքածուն (լուսանկարներ)
Դոմենիկո Դոլչե և Ստեֆանո Գաբանա զույգը ժամագործության որոտում է աշխատում արդեն 3 տարի՝ ստեղծելով բացառապես տղամարդկանց համար նախատեսված մոդելներ։
Սակայն, ինչպես նշում է Tatler-ը, այժմ դիզայներները ներկայացրել են կանացի ժամացույցների իրենց հավաքածուն, որում ներառված մոդելները քիչ են տարբերվում տղամարդկանց համար նախատեսված ժամացույցներից։
Դեղին, վարդագույն ոսկուց ու պողպատից պատրաստված նորույթներն աչքի են ընկնում զուսպ դիզայնով, սակայն ցանկության դեպքում դրանք հնարավոր է զարդարել ադամանդներով, սուտակներով ու զմրուխտներով։
Ժամացույցների կորպուսն ու միջուկը պատրաստվել են Շվեյցարիայում, ուստի որակի մասին անհանգստանալն արդեն ավելորդ է։
«Մենք ստեղծել ենք այնպիսի ժամացույցներ, որոնցով հանգիստ կարելի է աշխատանքի գնալ՝ առանց անհանգստանալու, որ մարդիկ Ձեզ անզուսպ կհամարեն։ Սակայն երեկոյի համար ևս մեր մոդելները սազական կլինեն։ Եվ ընդհանրապես կանանց համար Dolce&Gabbana-ի առաջին ժամացույցները թե՛ տեսքով, թե՛ «պահվածքով» շատ առնական են՝ դրանք քմահաճ չեն, չեն կոտրվում, չեն շտապում»,-ասել են դիզայներները։
Հայտնի է, որ Dolce&Gabbana-ի նորույթներից մեկն առաջիններից է փորձել իտալական նորաձևության տան անփոփոխ մուսա, դերասանուհի Մոնիկա Բելուչին։














