Բելառուսում առաջին անգամ աճուրդով վաճառվել է ոչ սթափ վիճակում վարելու համար առգրավված մեքենա
Բելառուսում աճուրդի միջոցով առաջին անգամ մեքենա է վաճառվել, որն իրավապահները նոր օրենքի շրջանակում առգրավել են վարորդից հարբած վիճակում վարելու համար։
Ինչպես հայտնում է Газета-ն, ըստ անցած տարվա նոյեմբերին ընդունված օրենքի, եթե վարորդը 1 տարվա ընթացքում 2 անգամ բռնվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ապա բացի վարորդական իրավունքից զրկվելուց առգրավվում է նաև նրա մեքենան։
Ի դեպ, օրենքը կիրառվում է և՛քաղաքացիների, և՛ օտարերկրացիների պարագայում։ Դատարանն առգրավում է մեքենան անգամ այն դեպքում, եթե դրա ղեկին նստածը փոխադրամիջոցի սեփականատերը չէ։ Դատարանն ընդհանրապես հաշվի չի առնում, թե ով է մեքենայի տերը։










