Մայքլ Բլումբերգն աշխատանք է գտել ՄԱԿ-ում

15:34 • 31.01.14

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կդառնա քաղաքների զարգացման և կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Համաձայն այդ տվյալների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշանակման մասին կհայտարարի հունվարի 31-ին:

 

Միլիարդատեր և բարեգործ Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետ է եղել 12 տարի և լքել է պաշտոնը 2013 թվականի դեկտեմբերին:


Նախկին քաղաքապետը գլոբալ տաքացման տեսության կողմնակից է, որի դեմ պայքարին նա բավական ժամանակ է տրամադրել: Նա, մասնավորապես, պնդել է քաղաքային տաքսիները հիբրիդային շարժիչներով համալրելու հարցում, ինչպես նաև ողջ Նյու Յորքում կիլոմետրերով հեծանվային ճանապարհներ է տեղադրել:

 

Սպասվում է, որ 2014 թվականի սեպտեմբերին նա կմասնակցի կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովի, որը կազմակերպում է ՄԱԿ-ը: