Այսօր նշվում է չինական Նոր տարին (լուսանկարներ)
Այսօր ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ նշում են չինական Նոր տարին` Ամանորն արևելյան (լուսնային) օրացույցով, հայտնում է HTB-ն:
Պեկինում թմբուկներ են զարկել և ցրել չար ոգիներին: Չինական մայրաքաղաքում ոչ միայն չար ուժերին են վանել, այլև շատ մեծ հրավառություն իրականացրել:
Տոնը նշվել է նաև աշխարհի տարբեր չինական համայնքներում: Լոնդոնի Չայնաթաունում նոր տարին դիմավորել են Բրյուս Լիի և Ջեքի Չանի ընկերակցությամբ. այնտեղ Մադամ Տյուսոյի թանգարանից դուրս են բերվել հայտնի չինացիների արձանները:
Կապույտ ձիու տարեմուտը նշել են նաև Ռուսաստանում` Տուվայում, Իրկուտսկում, Բուրիաթիայում: Բուրիաթիայում, օրինակ, կրակով մաքրման ծեսեր են անցկացրել: Բուդդիստները նաև ընծաներ են մատուցել իրենց աստվածությանը:
Չինական օրացույցով Կապույտ ձիու տարին մեկնարկել է Երևանի ժամանակով հունվարի 31-ին՝ գիշերը ժամը 01:40-ին:
France Presse-ը նաև ֆոտոշարք է ներկայացրել:























