Գնդապետ Մյաու. սատկել է աշխարհի ամենաերկար մորթով կատուն (լուսանկարներ, տեսանյութեր)

09:46 • 31.01.14

Լոս Անջելեսում սատկել է Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցված Գնդապետ Մյաու մականունով կատուն, որն ուներ աշխարհում ամենաերկար մորթին։ 

 

Ինչպես նշում է Взгляд-ը, կատվի տիրուհին հայտնել է, որ Գնդապետը եղել է 2 տարեկան, 3 ամսական, իսկ սատկելու պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները։

 

Նրան բուժելու համար դրամահավաք է սկսվել. ընդամենը 6 ժամում հավաքվել է 15.000 դոլար։ Սակայն դա չի օգնել Գնդապետին։

 

Չորքոտանին Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է 2013թ. սեպտեմբերին։ Նրա մորթու երկարությունը հասնում էր 23 սմ-ի։ Բացի այդ, կատվի տեսքին հավելյալ գրավչություն էր հաղորդում մորթու յուրահատուկ գույնը։

 

Recognised: The two-year-old feline, whose hair reaches an astonishing 9in, is being recognised in the new Guinness World Records 2014 book out on September 12

Big effort: Colonel Meow, who was adopted as a rescue cat, needs his fur brushed up to three times a week - and it takes both Ms Avey and Mr Rosario to complete the job

Glaring stare: The couple said that they never use products on Colonel Meow's fur - applying only water and brushes if he gets dirty

He's looking at you: Colonel Meow - a Himalayan-Persian cross-breed who lives with his owners Anne Marie Avey and Eric Rosario in Los Angeles, California - is the cat with the longest fur in the world