Հռոմում տեղի կունենա անօդաչու թռչող սարքերի առաջին ավիաշոուն

22:53 • 31.01.14

Հռոմում մայիսին կբացվի անօդաչու թռչող սարքերի առաջին ցուցադրությունը:  Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ անօդաչու թռչող սարքերն իրական վերածնունդ են ապրում ո´չ միայն Իտալիայում, այլև՝ ողջ աշխարհում:


Roma Drone Expo & Show ցուցադրությունը, որը կազմակերպվել է Mediarke ընկերության կողմից՝ Ifimedia մշակութային ասոցիացիայի աջակցությամբ, իրական զվարճալի ավիաշոու կդառնա:


Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը՝ ավիաշոուի ժամանակ խոշոր իտալական և արտասահմանյան ընկերությունները կներկայացնեն ոլորտի բոլոր նորությունները:

 

 

Հռոմում տեղի կունենա անօդաչու թռչող սարքերի առաջին ավիաշոուն