Եվրապատգամավորը սպառնացել է փետրվարին Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ սահմանել

08:53 • 31.01.14

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոքը հայտարարել է, որ, եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մոտ ժամանակներում փոխզիջման չգնա ընդդիմության հետ, ապա արդեն փետրվարին Եվրոպական միությունը կսկսի աշխատել այդ երկրի դեմ ուղղված պատժամիջոցների ցուցակի վրա։

 

«Եթե Ուկրաինայում իրավիճակը չփոխվի, ապա եկող շաբաթների ընթացքում հնարավոր է սկսենք աշխատել պատժամիջոցների այն ցանկի վրա, որը կկիրառվի ընդդիմադիրների ձերբակալման, սպանության, կտտանքների ու դատապարման համար պատասխանատուների դեմ։ Այդ մարդկանց մուտքը ԵՄ կարգելափակվի, հնարավոր է նաև, որ սառեցվեն նրանց բանկային հաշիվները»,-նշել է Բրոքը։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, գերմանական Deutsche Welle հանդեսին տված հարցազրույցում Բրոքն ընդգծել է, որ պատժամիջոցների սահմանումը պետք է իրականացվի միայն Ուկրաինայի կառավարության ու ընդդիմության միջև երկխոսության ավարտից հետո։