ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը լքում է պաշտոնը

20:35 • 31.01.14

ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը լքում է պաշտոնը, որը նա զբաղեցնում էր 2011 թվականի սեպտեմբերի 1-ից: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչությունը:


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նշել է, որ Լեֆորն աշխատել է բավականին համբերատար և ձգտել է  օգնել հակամարտող կողմերին՝ հասնել խնդիրների լուծմանը: Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն կողմ է, որպեսզի Հարավային Կովկասում կարգավորվեն բոլոր հակամարտությունները:


ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչը կնշանակվի մոտակա շաբաթների ընթացքում: