Ոտքերից զրկված տղամարդն ԱՄՆ-ում մեքենա է առևանգել

17:30 • 31.01.14

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում տեղի է ունեցել ուշագրավ դեպք. ոտքերից զրկված տղամարդն ավտոսրահից մեքենա է առևանգել։

 

Ինչպես հայտնում է kp.ru կայքը, Շամալ Բետիս անունով երիտասարդն այցելել է ավտոսրահ՝ իբր մեքենա գնելու մտադրությամբ։ Նա վաճառողին խնդրել է ցույց տալ 2009թ. արտադրության «Պոնտիակը», որի ղեկին նստելով՝ Բետիսը հանել է ծալվող անթացուպերն ու փախուստի դիմել։ Աղբյուրը նշում է, որ անթացուպերի միջոցով երիտասարդը սեղմել է գազի ու արգելակման ոտնակները։

 

Ոստիկաններին հաջողվել է բռնել օրինախախտին միայն մի քանի ժամ անց, երբ վերջինս փորձել է վառելիք լցնել գողացված մեքենայի մեջ։ Ներկայում նա գտնվում է բանտում։