Գեր մարդիկ ուտելիքից չեն հագենում հորմոնների պատճառով
Գերմանացի գիտնականները պարզել են, որ գեր մարդկանց մոտ ուտելուց հետո հագեցվածության զգացողություն չի առաջանում գլյուկագոն հորմոնների խախտումների պատճառով, քանի որ հենց այդ հորմոններն են մասնակցում ախորժակի կարգավորման գործընթացին:
Ըստ Росбалт.ru-ի՝ հետազոտության արդյունքները կարող են իրենց ներդրումն ունենալ ճարպակալման բուժման նոր մեթոդների զարգացման գործում:
Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ ոչ ճիշտ սննդակարգի և շատակերության պատճառ կարող է հանդիսանալ օրինակ՝ կնոջ՝ մանկական տարիքում ֆիզիկական և հոգեկան բռնության ենթարկվելը։ Եթե սեռական բռնությունն ուղեկցվում է ֆիզիկականով, կատարվածը ուտելիքի հանդեպ կախվածության երաշխիք է հանդիսանում:










