Ռազմական ուղղաթիռով` սիրուհու մոտ. ֆրանսիացի պատգամավորները վրդովված են նախագահի արկածներից
Ֆրանսիական մամուլը նոր մանրամասներ է հրապարակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անձնական կյանքից: Դրանց արձագանքում են նաև պատգամավորները, որոնք դիմում են երկրի պաշտպանության նախարարությանը:
Բանն այն է, որ ըստ Journal du Dimanche-ի տվյալների, Օլանդն ամռանը սիրուհու մոտ է գնացել նաև ռազմական ուղղաթիռով: Եվ այժմ պատգամավորները փորձում են հասկանալ` ում հաշվին է եղել թռիչքը:
Հայտնի է դարձել, որ Օլանդն ուղղաթիռով գնացել է դերասանուհի Ժուլի Գայեի քաղաքամերձ կալվածք` նրա ծնողների հետ ծանոթանալու համար:
Մամուլում քննարկվում է նաև այն, թե որքան գումար կպահանջի Օլանդի նախկին քաղաքացիական կինը բաժանման դիմաց:
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Օլանդի նոր ընկերուհին հղի է:










