Հոնկոնգցի միլիարդատիրոջ լեսբուհի դստեր ամուսնության հարցն այդպես էլ չլուծվեց
Հոնկոնգցի գործարար Սեսիլ Չաոն հայտարարել է, որ չեղյալ է համարում իր լեսբուհի դստեր հետ ամուսնանալ ցանկացողին գումար վճարելու որոշումը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ մեջբերելով CNN -ին տված հարցազրույցում Սեսիլ Չաոյի հայտարարությունը:
Գործարարը նշել է, որ փոխել է իր որոշումը, երբ չինական մամուլում կարդացել է իր դստեր՝ Գիգիի բաց նամակը, որում աղջիկը պատմել է իր անձնական կյանքի մասին և խնդրել է հորը՝ ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա:
33-ամյա Գիգի Չաոն հույս է հայտնել, որ հայրը նորմալ կընդունի նաև իր զուգընկերուհուն՝ 46-ամյա Շոն Իվին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ միլիարդերը 130 մլն դոլար է առաջարկել այն տղամարդուն, ով կկարողանա ամուսնանալ իր լեսբուհի դստեր հետ:
Սեսիլ Չաոն նման փորձ էր արել նաև 2012թ.-ին, սակայն խոստացված գումարը կրկնակի քիչ է եղել:
Այն ժամանակ Գիգիի հետ ամուսնալ ցանկացող տղամարդկանց թիվը հասել է 20.000-ի, սակայն աղջիկը մերժել է բոլորին և կրկին դեմ է արտահայտվել հոր գաղափարին:










