Գիտնականները հերքել են կանանց ինտուիցիայի մասին առասպելը
Գիտնականների կարծիքն այն մասին, որ ինտուիտիվ ունակությունները կապված չեն սեռական պատկանելության հետ, հաստատվել է վերջին շրջանում անցկացված ուսումնասիրությունների ընթացքում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Global Science-ին:
Անգլիացի գիտնականները հերքել են կանանց՝ «իրադարձությունն ինտուիտիվ զգալու» ունակության տեսությունը:
Գիտնականները փորձարկումն անցկացրել են՝ ընդգրկելով 15.000 հարցվածների, որոնցից 80% կանայք և 60% տղամարդիկ հպարտությամբ նշել են, որ հիանալի ինտուիցիա ունեն:
Փորձարկման յուրաքանչյուր մասնակցի հանձնարարվել է ուսումնասիրել առաջարկված՝ ժպտացող մարդկանց նկարները և նրանցից ընտրել անկեղծ ուրախություն կամ ակնհայտ կեղծավորություն արտահայտող դեմքեր:
Պարզվել է, որ հարցմանը ճիշտ են պատասխանել կին և տղամարդ մասնակիցների մեկ երրորդը:
Գիտնականները հանգել են եզրակացության, որ ինտուիցիան տարիների կուտակած փորձն է, և բացառապես դրանից է կախված իրադարձություններ վերլուծելու և հետևություններ անելու կարողությունը:










