Իտալիայի մի շարք շրջաններում մոլեգնում է ուժգին ցիկլոնը
Իտալիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում մոլեգնում է ուժգին ցիկլոնը, որն ուղեկցվում է առատ տեղումներով և ուժեղ քամով: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Corriere della Sera-ին:
Տարերքի հարվածն ամենաուժեղն զգացվել է Լացիո և Տոսկանա շրջաններում: Այս շրջաններում մասամբ խախտվել է երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցությունը, իսկ որոշ քաղաքներում փակվել են դպրոցները և պետհաստատությունները:
Հռոմում հորդառատ անձրևների հետևանքով ջրի տակ են անցնել մի շարք կարևոր տրանսպորտային ուղիներ, ինչի հետևանքով բազմաթիվ խցանումներ են առաջացել:
Վատ եղանակային պայմանները հասել են նաև երկրի հյուսիսային շրջաններին՝ Լոմբարդիա, Վենետո, Էմիլիա-Ռոմանյա:










