Ճապոնիայում ոստիկանը աշխատանքից հեռացվել է ենթականերին շատ կերակրելու պատճառով

19:55 • 31.01.14

Ճապոնական ոստիկանության սերժանտը հեռացվել է պաշտոնից, երբ պարզվել է, որ նա բռնի կերակրել է իր ենթակայության տակ գտնվող կոչումով ցածր սպաներին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ այս մասին հայտարարել է France-Presse գործակալությունը:


Ճապոնական ոստիկանության 40-ամյա աշխատակիցը պարզաբանել է, որ իր 4 ենթականերին ստիպել է ուտել տարբեր ուտելիքների մեծ չափաբաժիններ, որպեսզի այդ կերպ կոփի նրանց: Բացի այդ` նշվում է, որ ոստիկանը ցանկացել է սպաների դեմքին դժգոհ արտահայտություն տեսնել փողոցում:


Ոստիկանների պարտադիր ճաշացանկում եղել է 15 համբուրգեր, 15 փքաբլիթ, 3-4 լիտր կաթնային սուրճ և այլն: Ոստիկաններն իրենք են վճարել սննդի համար: