Կիևում սառնամանիքների պատճառով ցուցարարների թիվը նվազել է
Իրավիճակը Կիևի կենտրոնում՝ Եվրոպական, Անկախության հրապարակներում և Գրուշևսկու փողոցում հանգիստ է։
УНИАН ուկրաինական գործակալությունը տեղեկացնում է, որ խիստ սառնամանիքների պատճառով ցուցարարների թիվը կրճատվել է։ Հիմնականում փողոցներում մնացել են նրանք, ովքեր զբաղված են ինչ-որ գործերով՝ բարիկադներ պատրաստելով կամ ցուցարարներին թեյ և բուտերբրոդներ բաժանելով։
Մայդանում բեմի մոտ հավաքվածները ևս քիչ են։ Նրանք փաստագրական ֆիլմեր են դիտում և մեծ էկրանից հետևում լուրերի թողարկումներին։










