«Ժնև-2»-ի մասնակիցները չեն կարողացել համաձայնեցնել ամփոփիչ հայտարարությունը
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը Ժնև է հրավիրել փետրվարի 10-ին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Սիրիայի իշխանությունների և ընդդիմության դիրքորոշումների միջև հակասությունները շատ են, սակայն երկխոսության համար կա ընդհանուր հիմք»,- հավելել է նա:
Բացի այդ, Բրահիմին հերթական անգամ կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ժնև-2» խաղաղ բանակցությունների սկզբից ի վեր Սիրիայում 1.900-ից ավելի մարդ է մահացել:
Բրահիմին նաև հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները կարող են բոյկոտել ժնևյան բանակցությունների երկրորդ փուլը: Նրա խոսքով՝ պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչները պետք է լրացուցիչ խորհրդատվություններ ստանան Սիրիա վերադառնալուց հետո:










