Մեծ Բրիտանիան գումար կուղղի Ռուսաստանում միասեռականների իրավունքների պաշտպանությանը

22:44 • 31.01.14

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կավելացնի ֆինանսական կազմակերպությունների թիվը, որոնք պաշտպանում են միասեռականների իրավունքները:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ սպորտի և մշակույթի նախարար Մարիա Միլլերի խոսքով՝ Ռուսաստանում միասեռականների իրավունքների պաշտպանությանն ուղղված հավելյալ միջոցներ հատկացները ճիշտ որոշում է:


Միլլերն ընդգծել է, որ Բրիտանիան մեկ անգամ չէ, որ իր անհանգստությունն է հայտնել ՌԴ–ում ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին քարոզն արգելող օրենքի ընդունման վերաբերյալ:


Նա նաև նշել է, որ Բրիտանիայի իշխանություններն աշխատում են ռուսական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, որոնք հանդես են գալիս տարաբնույթ քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների: