Պակիստանի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզային կրկին առաջադրել են Նոբելյան մրցանակի

17:39 • 31.01.14

Նորվեգացի պատգամավորները Նոբելյան խաղաղության մրցանակի են առաջադրել հայտնի չինացի սելեկցիոների, Հնդկաստանից գենետիկի և Պակիստանից ակտիվիստուհու, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

 

Մալալա Յուսուֆզայը երկրորդ անգամ է առաջադրվում Նոբելյան մրցանակի. 16 տարեկան հասակում նա կարող է դառնալ հեղինակավոր մրցանակի ամենաերիտասարդ մրցանակակիր: Նրան առաջադրել են նորվեգական Աշխատավորների կուսակցության պատգամավորները:

 

Մալալայի պատմությունը սկսվել է 2009 թվականին, երբ նա դեռ 11 տարեկան էր: Նա ինտերնետ-բլոգ է բացել, որտեղ պատմում է իր կյանքի և կրթության մասին Սվաթի դպրոցներից մեկում, որտեղ այդ ժամանակ շարունակվում էր կառավարական ուժերի և իսլամիստների միջև զինված պայքարը: Իսլամիստներն արգելել էին աղջիկներին միջնակարգ կրթություն ստանալ:

 

«Պակիստանցի աշակերտուհու օրագրերը» հրապարակել է BBC-ն, և տարիների ընթացքում աղջիկը ճանաչում է ձեռք բերել, դարձել է մի քանի վավերագրական ֆիլմերի հերոս, հարցազրույցներ է տվել արևմտյան ԶԼՄ-ներին և սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ երեխաների իրավունքների գծով տեղական հանձնաժողովի աշխատանքներին:

 

2012 թվականին նրա դեմ «Թալիբան» շարժման անդամները մահափորձ էին կատարել: