Կանադայում կինը շարժասանդուղքով իջնելիս սեփական շարֆով խեղդամահ է եղել

16:57 • 31.01.14

Կանադական Մոնրեալ քաղաքի մետրոյի ուղևորներից մեկը խեղդամահ է եղել, երբ նրա շարֆը մնացել է  շարժասանդուղքի աստիճանների արանքում, հայտնում է utro.ru-ն։

 

Հաղորդվում է, որ երբ 48-ամյա կինը փորձել է աստիճանների արանքից դուրս քաշել իր շարֆը, նրա մազերը ևս մտել են դրա արանքը. արդյունքում կինը շնչահեղձ է եղել։

 

Մետրոյի մյուս ուղևորները փորձել են օգնել նրան ու փրկարարների են կանչել, սակայն երբ վերջիններս դեպքի վայր են ժամանել, կինն արդեն մահացած է եղել։

 

Ըստ The Montreal Gazette-ի տվյալների՝ շարժասանդուղքներից յուրաքանչյուրն ունի հատուկ կոճակ, որի միջոցով արտակարգ իրավիճակների դեպքում հնարավոր է կանգնեցնել շարժասանդուղքի ընթացքը։ Սակայն ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ հայտնի չէ, թե արդյոք ուղևորներից որևէ մեկը փորձել է սեղմել կոճակը՝ ողբերգությունից խուսափելու համար։