ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է ադրբեջանցի ընտանիքի՝ Հայաստանից ապաստան հայցելու լուրը
Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական մի ընտանիք ապաստան է հայցել Հայաստանից։
«Հաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան գերատեսչությունների կողմից»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրը և 3 երեխաները, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել:










