Օբաման թեկնածու է գտել Ազգային անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնի համար

10:06 • 31.01.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնում կառաջադրի փոխծովակալ Մայք Ռոջերսի թեկնածությունը, որը Պենտագոնում ղեկավարում է կիբերանվտանգության ոլորտում գործողությունների համար պատասխանատու ստորաբաժանումը, գրում է Взгляд-ը՝ հղում անելով New York Times-ին:

 

Ենթադրվում է, որ Ռոջերսը կփոխարինի գեներալ Քիթ Ալեքսանդերին, որը ղեկավարել է Ազգային անվտանգության գործակալությունը գրեթե 9 տարի:


Մայք Ռոջերսը կրիպտոգրաֆիայի մասնագետ է, իր կարիերան արել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզությունում: Ազգային անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնը, որում նա կառաջադրվի, ենթադրում է, որ փոխծովակալը կդառնա հատուկ ծառայության, որի բյուջեն և աշխատակիցների թիվը գաղտնի են, հանրային դեմքը:

 

Ռոջերսը պետք է մասնակցի քննարկմանն այն մասին, թե որքան հեռուն են գնացել էլեկտրոնային տեղեկությունների հավաքման ծրագրերը և թե հասարակությունը ստանում է արդյոք բավական տեղեկություն այդ ծրագրերի մասին: