Ուկրաինայի ընդդիմությունը պահանջում է լիկվիդացնել «իշխանությունների կողմից ղեկավարվող մահվան ջոկատները»

20:55 • 31.01.14

Օլեգ Տյագինբոկն իշխանություններից պահանջել է անհապաղ լիկվիդացնել «մահվան ջոկատները», որոնք ստեղծվել են իշխանությունների կողմից՝  «Արժանապատվության հեղափոխության» մասնակիցների և ակտիվիստների, ինչպես նաև՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների դեմ պայքարելու համար: Այս մաիսն УНИАН-ին տեղեկացրել են «Սվոբոդա» կուսակցության մամլո ծառայությունից:


«Հարյուրավոր ակտիվիստների առևանգում, տանջանքներ, նրանց նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունք ու ծաղրանք, և՝ ոչ մի արձագանք օրինապահ մարմինների՝ դատախազության, ոստիկանության և հատուկ ծառայությունների կողմից: Սա վկայում է այն մասին, որ այսպես կոչված՝ մահվան ջոկատների գործունեությունը կոչված է ահաբեկելու, վախեցնելու և ֆիզիկապես ոչնչացնելու «Արժանապատվության հեղափոխության» մասնակիցներին և ընդդիմության առաջնորդներին», - նշել է Տյագինբոկը:


Նրա համոզմամբ՝  «մահվան ջոկատների» գործունեությունը համակարգում են բարձրագույն ղեկավար իշխանությունները: