Պակիստանում կձերբակալեն երկրի նախկին նախագահին

23:57 • 31.01.14

Պակիստանի դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին ձերբակալելու թույլտվություն է տվել՝ արգելելով նրան բուժման համար մեկնել արտասահման: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Նախկին նախագահը հիվանդանոցում է գտնվում հունվարի սկզբից, որտեղ տեղափոխվել էր կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերի պատճառով:


Մեղադրող կողմը պնդում է, որ Մուշարաֆի առողջական վիճակը թույլ է տալիս նրան՝ ներկա գտնվել դատական նիստին, սակայն նա խուսափում է դրանից:


Նախկին նախագահը մեղադրվում է պետական դավաճանության մեջ՝ 2007 թվականին Պակիստանի Սահմանադրության գործունեությունը դադարեցնելու և երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար: