Իտալիայում ձերբակալել են Հովհաննես Պողոս II-ի արյունը գողացողներին
Իտալացի ոստիկանները հունվարի 30-ին ձերբակալել են 3 թմրամոլների, ովքեր կասկածվում են Հովհաննես Պողոս II-ի արյամբ փորձանոթները գողանալու մեջ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Corriere della Sera-ին:
Նրանց մոտ հայտնաբերել են մետաղե շրջանակ, որում տեղադրված էր արյուն պարունակող տարա: Թմրամոլները մտածել են, որ շրջանակը արժեք է ներկայացնում, ինչի համար այն պահել են իրենց: Իսկ Պապի արյան մեջ թաթախված կտորը նրանք նետել են:
Այժմ ոստիկանները որոնում են արժեքավոր իրը:
Մասունքը գողացվել է Աբրուցո լեռնային շրջանում գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցուց: Պապը բավականին հաճախ էր այցելում այս եկեղեցի:










