Վթար՝ Երևան-Արտաշատ ճանապարհին. 25 ամյա ուղևորը մահացել է
Հունվարի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«ԳԱԶ-24»-ի վարորդը, 2 ուղևորները և «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.30-ին, «ԳԱԶ-24»-ի ուղևորներից մեկը` 1989 թ. ծնված Լևոն Ազիզյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:










