Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է IFC-ի միջազգային խորհրդում
РБК daily-ին հայտնի է դարձել, որ «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին ղեկավար և «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆի գործող խորհրդական Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է IFC ֆինանսական կորպորացիայի միջազգային խորհրդի կազմում և գարնանը կարող է լքել «Սբերբանկը»։
Այն մասին, որ Ռուբեն Վարդանյանն ընտրվել է IFC-ի միջազգային խորհրդի անդամ, РБК daily-ին պատմել էն «Սբերբանկի» երկու աղբյուրներ։ Ինքը՝ Վարդանյանը, ևս հաստատել է այս տեղեկությունը։
Նրա խոսքով՝ իրեն ընտրել են IFC-ի խորհրդում, որտեղ ընդգրկվել են նաև մակրոտնտեսագետներ՝ աշխարհի տարբեր երկրներից, օրինակ՝ Հնդկաստանից և Լատինական Ամերիկայից։
РБК daily-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանը հստակեցրել է, որ իր առջև դրվելու է IFC-ի՝ ներդրումային քաղաքականության մեջ աշխատանքները և հաճախորդների հետ փոխգործակցությունը բարելավելու խնդիրը։ Վարդանյանը դարձել է միջազգային խորհրդում Ռուսաստանի միակ ներկայացուցիչը։










