Microsoft ընկերությունը կգլխավորի Սաթյա Նադելան. ԶԼՄ-ներ

11:25 • 31.01.14

Microsoft ընկերության տնօրենների խորհուրդը պատրաստվում է ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակել Սաթյա Նադելային, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ մարդկանց։

 

Նադելան զբաղեցնում է «ամպային» և կորպորատիվ ծառայությունների գծով գործադիր փոխնախագահի պաշտոնը, գրում է hitech.vesti.ru-ն։

 

47-ամյա Նադելան ընկերությունում աշխատում է 1992-ից՝ Microsoft տեղափոխվելով Sun Microsystems-ից։ Բացի այդ, թոփ-մենեջերը բազմազան աշխատանքային փորձ ունի տեխնիկական ոլորտում և վստահելի հարաբերություններ՝ ընկերության ղեկավարության հետ։
 

Microsoft ընկերությունը կգլխավորի Սաթյա Նադելան. ԶԼՄ-ներ