Ռուսաստանի փոխվարչապետը Քերիին առաջարկել է բանակցել Վերկա Սերդյուչկայի հետ
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին առաջարկել է բանակցել ուկրաինացի երգիչ Վերկա Սերդյուչկայի հետ, հայտնում է tvrain.ru-ն:
Ռուսաստանցի պաշտոնյան ամերիկացի պաշտոնյային առաջարկել է դա անել Մյունխենի կոնֆերանսի շրջանակներում: Այդ մասին նա գրել է Twitter-ում: Նա մասնավորապես ասել է, որ Սերդյուչկայի հեղինակավոր կարծիքը պետք է անպայման լսեն Սպիտակ տանն ու հաշվի առնեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քերին հեռախոսային կապ է հաստատել ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ, ինչին էլ և արձագանքել է Ռոգոզինը:










