Ինչպիսին կլինեն ապագայի ինքնաթիռները. իսպանացին ներկայացրել է սեփական կոնցեպտը

18:45 • 31.01.14

Իսպանացի արդյունաբերական դիզայներ Օսկար Վինյալսը ներկայացրել է Sky Whale ավիալայների կոնցեպտը, որը հուշում է, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ ապագայի ինքնաթիռները։

 

Ինչպես նշում է Euromag-ը, թեև շատերը կարծում են, որ ներկայում օգտագործվող Airbus A380-ը շատ մեծ է, սակայն Վինյալսը վստահ է, որ հնարավոր է է՛լ ավելի մեծ չափերի ինքնաթիռ ստեղծել։ Նրա կոնցեպտի երկարությունը չի գերազանցում 77 մետրանոց Boeing 747-8-ը, սակայն լայնությունը հասնում է 88 մ՝ շնորհիվ հսկայական թևերի բացվածքի։

 

Լայները տեղավորում է 755 ուղևոր։ Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հսկայական ինքնաթիռը կդառնա շրջակա միջավայրի համար ամենաարդյունավետ ու անվտանգ ուղևորատար լայները։ Հայտնի է, որ Sky Whale-ը կհամալրվի 4 էլեկտրական տուրբոռեակտիվ շարժիչներով ու արևային մարտկոցներով։
 

Ինչպիսին կլինեն ապագայի ինքնաթիռները. իսպանացին ներկայացրել է սեփական կոնցեպտը