Թբիլիսիում կհանդիպեն հայ, ադրբեջանցի, վրացի, թուրք երիտասարդ մասնագետները

09:55 • 31.01.14

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փետրվարի 5-ից մեկնարկելու է երիտասարդ մասնագետների տարածաշրջանային համագործակցության ծրագիրը, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը։

 

Այդ մասին տեղեկացրել է «Կովկասի տուն» մշակութային կապերի նախագծերի համակարգող Դոմինիկ Ցագարան։

 

«Տարածաշրջանային համագործակցություն՝ հանուն խաղաղության և կայունության» ծրագրին մասնակցելու են ներկայացուցիչներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից։

 

Երիտասարդ մասնագետների հանդիպումը տեղի է ունենալու Վրաստանում՝ փետրվարի 5-11-ը՝ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

 

Հանդիպմանը մասնակցելու են երիտասարդ մասնագետներ՝ հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ, լրագրողներ, միջազգայնագետներ, անկախ փորձագետներ ու քաղաքագետներ։